Երկրաշարժ  Է գրանցվել

Երկրաշարժ Է գրանցվել

6.0 բալ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Ավստրալիայի Տասմանիա կղզու հարավում, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

 

Երկրաշարժը գրանցվել է Մոսկվայի ժամանակով 18:21-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հոբարտ քաղաքից 1,296 կիլոմետր դեպի հարավ, օջախը եղել է 23 կիլոմետր խորության վրա:

 

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան: