Դեղի հետկանչ․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

Դեղի հետկանչ․ ԱԱՏՄ-ն իրազեկում է

ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է'

 

«Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ Պանֆարմա Զ. Ի., դու Կլարեյ-Լուտրե 35133, Ֆրանսիա» դեղի 306633 (պիտանիության ժամկետը՝ 31.10.2023թ.) սերիայի բացթողումից հետո իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է որակի անհամապատասխանություն:

 

Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ աստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կանոնադրության 19-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջները

 

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կարգադրագիր է տրվել դեղը ներմուծող ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՍՊ ընկերությանը ժամանակավոր դադարեցնել «Ցեֆտոնուս ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000 մգ; (25) ապակե սրվակ դեղի 306633 (պիտ․ ժամկետ՝ 31․10․2023թ.) սերիայի շրջանառությունը՝ մինչև լրացուցիչ փորձաքննության արդյունքների ավարտը։

Կարգադրագիրը տրվել է հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲ ընկերության փորձագիտական եզրակացությունը։