Արթուր Դավթյանի պատասխանը՝ Վանեցյանին. «Կինոն պրծավ»

Արթուր Դավթյանի պատասխանը՝ Վանեցյանին. «Կինոն պրծավ»

«Բարի ճանապարհ եմ մաղթում իմ երբեմնի գործընկերոջը՝ պարոն Վանեցյանին». ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ նախկինների հետ ընտրություններին մասնակցելու մասին լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Լրագրողը հիշեցրեց Դավթյանին, որ նախկինում նրա հետ համագործակցում էին, նույնիսկ պատգեւատրվել էր Վանեցյանի կողմից՝ արդյունավետ համագործակցության համար:

Դավթյանը բացառեց նոր համագործակցությունը՝ հավելելով. «Ես իմ ամբողջ գործունեության ընթացքում եղել եմ միայն մասնագիտական գործունեության դաշտում: Այդ ընթացքում բազում գործընկերներ եմ ունեցել, որոնք իրենց դրսեւորումների ֆրոնտները տարբեր մոտիվներով փոխել են: Իրենք ինձ կհետաքրքրեն այնքանով, որքանով որ իմ լիազորությունների իրականացման տիրույթում կհայտնվեն: Մնացածի հետ գործ չունեմ»: