Սպասվում է կարկուտ

Սպասվում է կարկուտ

Հանրապետության տարածքում մայիսի 4-ին, 6-7-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 5-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

 

Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 5-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:

 

Երևան քաղաքում մայիսի 4-ին,  6-7-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 5-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ: Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: