Ինչ պատվաստանյութով է պատվաստվել վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը

Ինչ պատվաստանյութով է պատվաստվել վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը

Վարչապետի ժամանակավոր պաշտոնատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում պատասխանելով անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել Փաշինյանը, ասել է.

«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ։ Կարող եմ ասել, որ փոխվարչապետը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի Sputnik V-ով, եւ հույս ունեմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որեւէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք։

Հարգելիներս, ես ուզում ձեզ հավաստիացնել, որ եթե մեր առողջապահության նախարարությունը եւ համաճարակների կանխարգելման համապատասխան մարմինները թույլ են տվել, որ որեւէ պատվաստանյութ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ այդ դիսկուրսից դուրս գալ։ Մեր պատվաստանյութերը լավ պատվաստանյութեր են»։