Ողբերգական դեպք Հայաստանում 23-ամյա տղան ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է.

Ողբերգական դեպք Հայաստանում 23-ամյա տղան ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս «կատոկ»-ով կողաշրջվել և տեղում մահացել է.

Այսօր՝ ապրիլի 29-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա  Արման Անտոնյանը Երևան-Գյումրի  ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում՝ ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով  ասֆալտի հարթեցման տեխնիկայով ( կատոկ)  մոտ 5մ գլորվել և հայտնվել է  ճանապարհի երթևեկելի գոտում:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:

 

Նրա դին բեռնախցիկի միջից դուրս են բերել դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները, նշված հատվածում  ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 2 տեսուչներն ու քաղաքացիները: Դին դուրս բերելու համար  տեղի ճանապարհաշինարարների կողմից օգտագործվել է  հատուկ տեխնիկա: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն է կատարւոմ ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչիկ Պետրոսյանի, և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Աբազյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Գարեգինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ն. Գարեգինյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 157 հոդվածի 2-րդ մասի (աշխատանքային կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում հրոսակների դեմ և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի