Բանտ. քանի տարվա ազատազրկում է սպառնում Մեղրիի քաղաքապետին

Բանտ. քանի տարվա ազատազրկում է սպառնում Մեղրիի քաղաքապետին

Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը հրավիրվել է ՔԿ, երեկ՝ Սյունիքի մարզում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ ՔԿ-ից  հայտնեցին, որ քրեական գործը հարուցվել է երեք հոդվածի հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին,  3-րդ  մասի 1-ին կետի՝ կազմակերպված խմբտ կողմից  խուլիգանության և ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով։ Քրեական գործը քննվում է ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։

 

Խուլիգանության համար Մեղրիի կասկածյալ քաղաքապետին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, իսկ 316 հոդվածով սպառնում է նույնպես մինչև հինգ տարվա ազատազրկում:

 

Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետը դեռ հանցագործ չէ, քանի որ օրինական ուժ ստացած դատավճռով նա չի դատապարտվել: