Սյունեցին չի մերժում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Խաչատրյան

Սյունեցին չի մերժում Նիկոլ Փաշինյանին. Արմեն Խաչատրյան

«Չգիտեմ՝ ում հանդեպ է գործ հարուցվել, խուլիգանության փաստ է եղել, հասարակական կարգը կոպիտ, բացառիկ ցինիզմի կոնկրետ փաստեր են եղել, այդ փաստերով հարուցված է քրեական գործ »,-այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով երեկ Սյունիքում տեղի ունեցած միջադեպի մասին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նա նշեց, որ այն որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ միանշանակ է։

Հարցին, թե սյունեցին մերժո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին, Արմեն Խաչատրյանն ասաց, որ սյունեցին չի մերժում, սյունեցին պատշգամբներից ասում էր, որ դա ամոթ է։

«Սյունեցին չի կարող էդ ձևով մերժի, սյունեցի չի կարող խուլիգանություն անի, սյունեցին չի կարող կանանց և երեխաների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տա, չի կարող սյունեցին խուլիգան լինել»,- ասաց պատգամավորը։