Րոպեներ առաջ ՊՆ-ն հանդես եկավ նոր հայտարարությամբ. ինչ է կատարվում սահմանին

Րոպեներ առաջ ՊՆ-ն հանդես եկավ նոր հայտարարությամբ. ինչ է կատարվում սահմանին

Չափազանց վառ երևակայություն է պետք ունենալ' Հայաստանի զինված ուժերին ռազմավարական դաշնակից երկրի' ՌԴ խաղաղապահ առաքելության դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու «մեղադրանք» վերագրելու համար:

Առավել քան ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը հուսահատ փորձ է անում նախորդ օրվա' իր կողմից թույլ տրված հրադադարի ռեժիմի խախտման, մասնավորապես' ԱՀ որոշ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցների պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Այդուհանդերձ, ինչպես ԱՀ, այնպես էլ ՀՀ զինված ուժերը հավատարիմ են հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ պայմանավորվածությանը և նույնը հորդորում են անել ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությանը: