Իմ լույս աղջիկը մահացավ

Իմ լույս աղջիկը մահացավ

Խոր կսկիծով հայտնում եմ, երեկ ընտանիքումս անասելի դժբախտություն է պատահել։ Կովիդի պատճառով անժամանակ ավագ աղջկաս եմ կորցրել՝ Անահիտիս, իմ տան լույսին, անսահման բարի, կամեցող, հոգատար կազմակերպված իմ աղջկան, այնքան նվիրված էր ընտանիքին, բոլորին։ Յուրաքանչյուրին միշտ պատրաստ էր օգնության հասնել, աջակցել, իր պոզիտիվով վարակել։ Արև աղջիկ էր՝ ժպիտը միշտ դեմքին։ Ցավս ոչ մի կերպ մեղմել հնարավոր չէ, անմարդկային զգացողություն է երեխայիդ կորցնելը։

 

Ընդամենը երկու ամիս անց բարի լուրի էինք սպասում։ Անահիտս իր երկրորդ բալիկին էր սպասում, որ ցավոք ծնվել չհասցրեց։

 

 

Հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 22-ին ժամը 18։00-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։