Նիկոլ Փաշինյանն ուժայինների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարություններ. Վերջ թավիշին, այսօրը չեն մարսի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ուժայինների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարություններ. Վերջ թավիշին, այսօրը չեն մարսի (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարծ մարզային այցելությունից տեսանյութ է հրապարակել.

«Սյունիքի մարզպետարանում անցկացրել ենք խորհրդակցություն։
Անդրադարձել եմ 44-օրյա պատերազմի հետեւանքով Սյունիքում ստեղծված իրավիճակին, կառավարության ձեռնարկած միջոցառումներին, սահմանային անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ այսօր Ագարակում եւ Մեղրիում տեղի ունեցածին»։

«Նոյեմբերի չ-ի հայտարարության մեջ, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք, ո՛չ միջանցք արտահայտություններ չկան: Խոսք է գնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին և հունվարի 11-ի մոսկովյան հայտարարությամբ մենք հստակ արձանագրել ենք, որ պետք է տեղի ունենա տարածաշրջանի կոմունիկացիոն հաղորդակցության ուզիների բացում: Եթե Ադրբեջանը խոսում է Զնգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, հյուսիս-ադրբեջանական միջանցքի մասին»,-մարզպետարանում հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: