Երևանում բախվել են Nissan-ն ու ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցի մոտոցիկլը.մոտոցիկլավարը   տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Nissan-ն ու ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցի մոտոցիկլը.մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Սողոմոն Տարոնցի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 65-ամյա Արտյոմ Չալյանի վարած Nissan մակնիշի և 37-ամյա  Արմեն Զալոյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է,  իսկ մոտցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:  Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:  Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  Գ.  Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Ա. Զալոյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես  անվտանգության աշխատակից:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի