Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրիլի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 21:25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 50-ամայ Սումբատ Սումբատյանի վարած УАЗ մակնիշի և Երևանի բնակիչ, 31-ամյա Բորիս Խանամիրյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 47-ամյա Սուսաննա Հակոբյանը, 26-ամյա Անահիտ Սումբատյանը և 28-ամյա Ալինա Սումբատյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի