Հայ գերիների մասով պաշտոնյան լավ լուր է հայտնել

Հայ գերիների մասով պաշտոնյան լավ լուր է հայտնել

Ադրբեջանում գերեվարված անձանցից ոմանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս մասին լրատվամիջոցներին  հայտնել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավարը:

Զառա Ամատունին տեղեկացրել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Թեև շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են, սակայն որոշ դեպքերում նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հեռախոսազանգերի միջոցով, գործարկել նաև կապի այլ միջոցներ, – ասել է նա: