2 դպրոց անվանափոխվեց

2 դպրոց անվանափոխվեց

Երևանի ավագանին կողմ քվեարկեց երկու դպրոցի անվանակոչման նախագծին։

 

Այսպիսով՝ «Երևանի համար 87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչվեց ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ' «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

 

Իսկ «Երևանի համար 49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչվեց քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի անվամբ՝ «Երևանի Արա Հարությունյանի անվան հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: