Քոչարյանը մերժեց Վանեցյանին. հայտնի է պատճառը

Քոչարյանը մերժեց Վանեցյանին. հայտնի է պատճառը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը ցանկություն է հայտնել միանալու Ռոբերտ Քոչարյանի կողմից ստեղծվելիք նախընտրական դաշինքին, սակայն մերժվել է:

 

Քոչարյանն ասել է, թե իր կողմից այնքան էլ ճիշտ չի լինի դաշինք կազմել մի մարդու հետ, ով իր դեմ քրեական գործ է հարուցել՝ նկատի ունենալով Վանեցյանի ԱԱԾ տնօրեն աշխատած շրջանում իր դեմ հարուցված քրեական գործը:

 

Քոչարյանն ասել է, թե Վանեցյանի հետ հետընտրական դաշինք կստեղծի, եթե վերջինիս ղեկավարած կուսակցությունը մտնի խորհրդարան: Դրա համար պետք է, որ Քոչարյանի կողմից ստեղծվող դաշինքը ևս հայտնվի խորհրդարանում»: