Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 6-9-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28...+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27...+29 աստիճանի։

 

Ապրիլի 10-11-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Քամին՝ հարավարևելյան, 2-5 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևանում ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: