Այ քեզ միլիոններ. ինչ ունեցվածք ունի ԳՇ պետի պաշտոնակատարը

Այ քեզ միլիոններ. ինչ ունեցվածք ունի ԳՇ պետի պաշտոնակատարը

Քիչ առաջ հայտնի դարձավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնակատարի անունը՝ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյան:

Շուրջ 12 տարի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը, որը մինչ այդ պաշտոնին անցնելը հանդիսացել է ՀՀ ՊՆ ավիացիայի պետ, ավիացիայի վարչության պետ, թերևս Հայաստանի ամենահարուստ պաշտոնյաներից մեկն է:

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2019 թվականի հայտարարագրերում գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի անունով հայտարարագրված է 11, իսկ կնոջ՝ Նատալյա Գեննադիևնա Գալստյանի անվամբ՝ 20 անշարժ գույք:

 

2012-ին «Հետքի» հոդվածում օդաչու Վալերի Պողոսյանին, պնդում է, որ Ստեփան Գալստյանը մուլտիմիլիոնատեր է:

 

««Ռիջ Էյրվեյս»-ը պատկանում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին, սակայն գրանցված է նրա կնոջ՝ Նատալյայի անունով: Ըստ Պողոսյանի՝ նույն Գալստյանին պատկանող 2 հատ «Ան-12» և 2 հատ «Իլ-76» ինքնաթիռները նույնպես թռիչքներ են կատարում Աֆրիկայում: Այդ օդանավերի ձեռքբերման համար, նրա կարծիքով, ծախսվել է նվազագույնը 9 մլն դոլար: «Հետաքրքիր է՝ որքա՞ն է այս երիտասարդ գեներալի աշխատավարձը»,- հարց է տալիս Պողոսյանը:

 

Տարբեր աղբյուրների համաձայն՝ Գալստյանների ընտանիքն է պատկանում նաեւ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Զառիթափ համայնքում, գտնվող «Գոմք» ՓՀԷԿ-ը, որը շահագործում է «ՆատԷներգո 68» ՍՊԸ-ն:

 

Ըստ «ԷկոԼուրի», 2016-ին շահագործման հանձնված ՓՀԵԿ-ը, բնապահպանական խնդիրների աղբյուր էր: