Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 2-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն, միկրոավտոբուսային երեք երթուղի է դադարեցվել, մեկը՝ սկսել գործել։
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է քաղաքապետարանից։
Որոշումների համաձայն դադարեցվել են․
«ԳԱՄ տրանս» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 2 երթուղու սպասարկման իրավունքը:«Տրանսպորտնիկ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 45 երթուղու սպասարկման իրավունքը:«Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 24 երթուղու սպասարկման իրավունքը։
Թույլատրվել է Երևանի ներհամայնքային միկրոավտոբուսային համար 24 և 50 երթուղիները սպասարկող «Պոլտերգեյստ-2» ՍՊԸ-ին՝ շարունակելու համար 50 երթուղու սպասարկումը ընկերությանը պատկանող շարժակազմով՝ համաձայն հավելվածի։