Արգելվում է աշխատանքի ընդունման հայտարարության մեջ նշել տարիք, սեռ, բարետես արտաքինի առկայություն և այլն

Արգելվում է աշխատանքի ընդունման հայտարարության մեջ նշել տարիք, սեռ, բարետես արտաքինի առկայություն և այլն

Գործատուներն իրավունք չունեն աշխատանքի ընդունման հայտարարություններում աշխատողի համար նշի այնպիսի կետեր, ինչպիսիք են օրինակ տարիքը, բարետես լինելը և այլն։

 

Սա կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 3․1 հոդվածով (խտրականության արգելումը)։

Իրավաբան.net-ը հայտնում է, որ օրենքի համաձայն խտրականություն է համարվում սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների պատճառով ցանկացած ուղղակի կամ անուղղակի տարբերակում, բացառում կամ սահմանափակում, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է կոլեկտիվ և (կամ) անհատական աշխատանքային հարաբերությունների ծագման և (կամ) փոփոխման և (կամ) դադարման դեպքերում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը կամ մյուսների հետ հավասար հիմունքներով աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի տարբերակումը, բացառումը կամ սահմանափակումն օբյեկտիվորեն արդարացված են հետապնդվող իրավաչափ նպատակով, և այդ նպատակին հասնելու համար կիրառվող միջոցները համաչափ են ու անհրաժեշտ:

 

Աշխատանքի ընդունման հայտարարություններում (մրցույթներում) և աշխատանքային հարաբերությունների իրացման ընթացքում արգելվում է, գործնական հատկանիշներից և մասնագիտական պատրաստվածությունից ու որակավորումից բացի, խտրականության հիմք հանդիսացող որևէ այլ պայման սահմանելը, բացառությամբ, եթե դա բխում է աշխատանքին ներհատուկ պահանջներից։