Սարսափելի  ավտովթար Հայաստանում.կա 4 վիրավոր.

Սարսափելի ավտովթար Հայաստանում.կա 4 վիրավոր.

Այսօր՝ փետրվարի 26-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Արարատ քաղաքում՝ «Արարատ» բժշկական կենտրոնի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել գնացքի գծերի հարևանությամբ  դաշտում: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ մեկ հոգի տեղափոխվել է  Երևանի հիվանդանոցներից մեկը:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական վարչության խումբը՝  1 մարտական հաշվարկով:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվոմ:   Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ   Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության  Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ  Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի