Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը

Ծեծկռտուք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում. Ահա պատճառը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում  տեղի ունեցած  ծեծկռտուքի փաստով:

 

Այդ օրը՝ ժամը 16:20–ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանության  Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ առավոտյան ժամը 08:00-ին նշված բժշկական կենտրոնում վիճաբանություն է տեղի ունեցել կենտրոնի աշխատակից, Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Գ.-ի և  մեկ այլ քաղաքացու միջև, որի ժամանակ  այդ քաղաքացին հարվածներ է հասցրել Աշոտ Գ.-ի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով  պատճառվել են մարմնական վնասներ և նա «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ հոսպիտաացվել է:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են այդ քաղաքացու ինքնությունը, ով Տավուշի մարզի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մ.-ն է: Վերջինս հայտնաբերվել ու տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: