Քաղաքապետարանի աշխատակիցը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի..մանրամասներ

Քաղաքապետարանի աշխատակիցը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի..մանրամասներ

shamshyan.com_ գրում է.

 

Այսօր՝ փետրվարի 26-ին,  վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ, 64-ամյա Մանվել Ն.-ն իր վարած ՈՒԱԶ 390945 մակնիշի 752 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի  91-րդ կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի դպրոցի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և վրաերթի ենթարկել Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներ,  11-ամյա Գայանե Գ.-ին, 11-ամյա Աիդա Ղ.-ին, 35-ամյա Քրիստինա Ս.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՈՒԱԶ-ի վարորդ Մանվել Ն.-ն, հետիոտներ, Աիդա Ղ.-ն և Քրիստինա Ս.-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Վարդենիս» բժշկական կենտրոն, իսկ մյուս վրաերթի ենթարկված՝ Գայանե Գ.-ն՝ Վարդենիսի զինվորական հոսպիտալ: 

 

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

 

Ժամանլ է նաև  մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը: Դեպքի վայր են ժամանել նաև  ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել  է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մանվել Ն.-ն աշխատում է Վարդենիսի քաղաքապետարանում, իսկ վրաերթի ենթարկված  երեխաները սովորում են Մեծ Մասրիկ գյուղի դպորցի 5-րդ դասարանում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի