Վարչապետի խոսնակը հերքում է Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերը

Վարչապետի խոսնակը հերքում է Վաղարշակ Հարությունյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատելու լուրերը

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հերքում է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին պաշտոնանկ անելու մասին լուրերը: «Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող լուրերին, թե քննարկվում է Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հարցը: