Վանեցյանի նպատակը գերիների խնդրի լուծո՞ւմն է, թե՞ իշխանության գալը

Վանեցյանի նպատակը գերիների խնդրի լուծո՞ւմն է, թե՞ իշխանության գալը

Իմ՝ իշխանության գալու պարագայում գերիների վերադարձը լինելու է մի քանի օրվա հարց: Այդ մասին Բաղրամյան պողոտայում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ դա անելու է իր անձնական կապերի շնորհիվ:

 

Դիտարկմանը՝ եթե ձեր նպատակը իշխանության գալը չէ, ինչու ձեր հնարավորությունները չեք օգտագործում և չեք աջակցում իշխանությանն այդ հարցում, Վանեցյանը նշեց, որ չունի պետական լծակ, չունի իշխանության մեջ որևէ կարգավիճակ, որպեսզի լուծի խնդիրը:

Հարցին՝ եթե իշխանությունը պաշտոն առաջարկի իրեն գերիների վերադարձի հարցը լուծելու համար, կհամաձայնի՞, Վանեցյանն ասաց. «Ես մեր երկրի համար պատրաստ եմ անել ամեն ինչ, բայց այսօր այդ վիճակը չի, որ միայնակ որոշումներ կայացնեմ: Ես ներգրավված եմ Հայրենիքի փրկության շարժման մեջ, և այսօր այս բազմությունը մեզնից չի պահանջում այս Կառավարության մաս կազմել: Մեզնից կա պահանջ՝ փոխել վարչապետին, ձևավորել ազգային կառավարություն»: