Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ

Նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել հանդիպում անհետ կորածների մի խումբ ընտանիքների անդամների հետ

Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը և աշխատակազմի մի խումբ աշխատակիցներ այսօր հանդիպել են արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ: Հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմից։

 

«Նախագահի աշխատակազմի ղեկավարին և աշխատակիցներին մանրամասն ներկայացվել են առկա խնդիրներն ու մտահոգություններն, ինչպես նաև որոնողական աշխատանքների ընթացքը:

Հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված խնդիրների մասին այնուհետև զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:

 

Առաջիկայում նախատեսվում է նաև Հանրապետության նախագահի հանդիպումն անհետ կորածների ընտանիքների անդամների հետ»,- ասված է հայտարարության մեջ: