Կարևոր. Վստրեչի Ապերին կալանավորում են

Կարևոր. Վստրեչի Ապերին կալանավորում են

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին կալանավորելու որոշում է կայացվել:

 

Որոշումը կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ:

Վարդանյանը, ազատ էր արձակվել հունվարին՝ 75 միլիոն դրամ գրավի դիմաց: Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել, որն էլ բավարարվել է:

 

Արամ Վարդանյանը մեղադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթման եւ փողերի լվացման համար: Այս գործով նիստը դատարանը քննում է դռնփակության կարգով: