Դե բռնվեք. Որքան արժե  Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննայի միայն մեկ զգեստը (լուսանկարներ, փաստեր)

Դե բռնվեք. Որքան արժե Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննայի միայն մեկ զգեստը (լուսանկարներ, փաստեր)

Ռուզաննա Խաչատրյանը ծնվել է 1968 թվականի հունվարի 5-ին ՀԽՍՀ -ում:

1991 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ստանալով բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտություն[1]: 1992 թվականին ավարտել է նույն համալսարանի ինտերնատուրան:

2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան: 2013 թվականին Երևանում ստացել է Բժշկական գիտությունների թեկնածուի կոչում, 2015 թ. ՝ Բժշկական գիտությունների դոկտորի աստիճան. հեղինակել է 20-ից ավել գիտական հոդվածներ և 1 մենագրություն:

Հարկ է հանրությանը հիշեցնել, թե տարիներ շարունակ պետական պաշտոն զբաղեցնող Սեյրան Օհանյանն ինչ կարողության տեր է դարձել:

«Պիրամիդա» ժամանցի կենտրոն

Սեյրան Օհանյանը ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար եղած ժամանակ 2002 թվականին քաղաքացիներ Տիգրան Մովսիսյանի եւ Շանթ Ալեքսանյանի հետ ստեղծել է «ՍՏՇ Պիրամիդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: «ՍՏՇ» հապավումն էլ նրանց երեքի անվան առաջին տառերի միացությունն է: Մինչեւ 2005 թվականն այս ընկերության բաժնետերերի մեջ փոփոխություն է լինում եւ 2005-ին Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը դառնում է այդ ընկերության 55 տոկոս բաժնետեր: Երեւան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայում գտնվող «Պիրամիդա»-ն սկզբում գիշերային ակումբ է եղել, որի հետ կապված մամուլում բազմաթիվ աղմկոտ հրապարակումներ են եղել: «Հետք» էլեկտրոնային պարբերականը մանրամասն անդրադարձել է «Պիրամիդա»-ի պատմությանը: Նշենք, որ այժմ այս սրճարանի տարածքի մի հատվածում մինչ օրս էլ ժամանցի կենտրոն է գործում, որտեղ ՀՀ քաղաքացիների մուտքն այդքան էլ ցանկալի չէ: Հյուրերի մեծ մասն օտարերկրացի են՝ հիմնականում Իրանից:

Սեյրան Օհանյանի առանձնատունը «Վահագնի» թաղամասում

2016 թվականին, երբ Սեյրան Օհանյանը դեռ պաշտպանության նախարար էր, մամուլում հրապարակումներ հայտնվեցին այն մասին, որ նա «Վահագնի» թաղամասում (Երեւան-Աշտարակ մայրուղու սկզբնամաս) շքեղ առանձնատուն է կառուցում: Պաշտպանության նախարար եղած տարիներին այս լուրը չի հերքվել:

Էլեկտրոնային լրատվամիջոցներում Օհանյանի անվան հետ կապվող մեկ այլ առանձնատուն էլ է ներկայացվել:

Սեյրան Օհանյանի եւ կնոջ պաշտոնական ունեցվածքը

Սեյրան Օհանյանի կինը ոչ պակաս հայտնի մարդ է: Ռուզաննա Խաչատրյանը Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ առողջապահության նախարարի խորհրդականներից մեկն էր, սակայն նոր նախարարի՝ Լեւոն Ալթունյանի, նշանակելուց հետո նա աշխատանքից ազատման դիմում գրեց: Ռուզաննա Խաչատրյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ներկայացրել է միայն 1.6 միլիոն դրամ ստացած աշխատավարձի մասին տեղեկություն (հունվարից մինչեւ հոկտեմբեր ամիսների համար):

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ ունեցել է ընդամենը 18 միլիոն դրամ, իսկ որպես եկամուտ նշել է աշխատավարձը՝ 3.1 միլիոն դրամ եւ զինվորական թոշակը՝ 3.8 միլիոն դրամ:

Սեյրան Օհանյանը 1992 թվականին ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնում նշանակվելուց հետո ռազմական ոլորտից դուրս չի եկել մինչեւ 2016 թվականը: Օհանյանն այս ընթացքում հասցրել է լինել ե՛ւ ԼՂՀ, ե՛ւ ՀՀ պաշտպանության նախարարներ:

Հունվարի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ռուզաննա Խաչատրյանը կրում էր իտալական լյուքս դասի Moncler բրենդի բաճկոն։ Այս բրենդը հայտնի է իր ձմեռային բաճկոններով։ Համեմատելով պատկերները՝ կարելի է եզրակացնել, որ Խաչատրյանը կրում է Moncler Grenoble Limides մոդելի բաճկոնը։

 

 

Պատկերները՝ News.am, Modesens.com

Այլ տեսագրությունում երևում է Խաչատրյանի բաճկոնի թևին փակցված տարբերանշանը, որը կա նաև Moncler բաճկոնի լուսանկարերում։

 

 

Պատկերները՝ Aravot.am, Modesens.com

Modesens առցանց խանութում, որը մեկ տեղում է հավաքում տարբեր բրենդային խանութ-սրահներում վաճառվող իրերը, այս բաճկոնի գինը 2,275 ԱՄՆ դոլար է։