ԽԱՅՏԱՌԱԿ դեպք.. 23-ամյա Տիգրանը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է ամուսնացած կնոջ հետ, տարել է հյուրանոց, բռնաբարել է ու …

ԽԱՅՏԱՌԱԿ դեպք.. 23-ամյա Տիգրանը «Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է ամուսնացած կնոջ հետ, տարել է հյուրանոց, բռնաբարել է ու …

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Տիգրան Ա.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Տիգրանն ամուսնացած է, խնամքին չորս անձ կա: Նրա մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում, վարքի և էմոցիաների խառը խանգարում» հիվանդությունը:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին Տիգրանը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է ՌԴ քաղաքացի, ՀՀ Արմավիրի մարզի բնակչուհի Ալինայի (անունը փոխված է) հետ:

Համացանցային շփումների ժամանակ Տիգրանը տեղեկացել է, որ Ալինան ամուսնացած կին է, ունի մեկ երեխա:

Տիգրանն ու Ալինան փոխանակել են իրենց հեռախոսահամարները, շփվել են նաև հեռախոսազանգերով:

Զրույցներից մեկի ժամանակ Ալինան ասել է իր բնակության հասցեն: Տիգրանը ցանկություն է հայտնել հանդիպելու նրա հետ: Բայց պարզվել է, որ Ալինան սխալ հասցե է ասել:

2014 թվականի օգոստոսի 27-ին Ալինան իր սկեսրայրի հետ մեկնել է Երևան՝ տեսակցելու Ռուսաստանից եկած քրոջը: Մինչև Երևան մեկնելը Ալինան հեռախոսով Տիգրանին հայտնել է, որ մոտ օրերս Երևանում է լինելու, այնտեղ կհանդիպեն ու կխոսեն:

Երևանում գտնվելու ժամանակ Ալինան զանգել է Տիգրանին, ասել է, թե գտնվում է Երևանում, ցանկանում է նրա հետ հանդիպել:

Ըստ Ալինայի՝ ինքը ցանկացել է Տիգրանի հետ հանդիպել՝ իրենց վիրտուալ կապը... խզելու համար:

Օգոստոսի 27-ին, ժամը 19-ին Տիգրանն իր ընկեր Արսենի հետ պատահական տաքսիով մեկնել է Երևանի Սեբաստիայի փողոց, որտեղ գտնվել է Ալինան:

Տիգրանը մոտեցել է Ալինային, Արսենը սպասել է հեռվում: Քիչ անց Տիգրանը ճանապարհել է Արսենին, նորից մոտեցել է Ալինային ու առաջարկել է գնալ սրճարան, բայց Ալինան մերժել է: Նա «իրական կյանքում» տեսել է Տիգրանին ու... չի հավանել:

Տիգրանը պնդել է առաջարկը, ասելով, թե հակառակ դեպքում ինքը կգնա Ալինայի հետևից:

Այդ ընթացքում Տիգրանը մտել է խանութ, իր համար գարեջուր է գնել, Ալինայի համար՝ ջուր:

Ալինան խնդրել է, որ Տիգրանը ջնջի իր հեռախոսահամարը, «Օդնոկլասնիկի» կայքի գաղտնագրերը, քանի որ շուտով՝ սեպտեմբերի 18-ին, Հայաստան է վերադառնալու ամուսինը, ինքը չի ցանկանում Տիգրանի հետ շարունակել շփումը:

Այնուհետև Ալինան իր դստերն ու քրոջ որդուն տարել է տուն:

Տիգրանը Ալինային զգուշացրել է, որ եթե նա հինգ րոպեից դուրս չգա, ինքը կմտնի շենք ու հարազատների ներկայությամբ նրան դուրս կկանչի:

Ալինան վախեցել է, երեխաներին տարել ու անմիջապես տնից դուրս է եկել, մոտեցել է Տիգրանին, հարցրել է, թե ինչի մասին է նա ցանկանում խոսել:

Տիգրանն ասել է, թե տեղը հարմար չէ զրուցելու համար: Նա բռնել է Ալինայի ձեռքից, անցկացրել է փողոցի հակառակ կողմը, նստեցրել է պատահական տաքսի: Գնացել են Խանջյան փողոց:

Տիգրանն Ալինային տարել է Խանջյան փողոցում գործող «Արմին» բար:

Այնտեղ Տիգրանը պատվիրել է օղի, ձիթապտուղ, կիտրոն: Նա Ալինային, ըստ դատական ակտի, ստիպել է օղի խմել ու իրեն ասել, թե սիրում է, հակառակ դեպքում սպառնացել է, թե տուն չի տանի:

Որոշ ժամանակ բարում մնալուց հետո դուրս են եկել, մտել զբոսայգի, նստել այգու սրճարաններից մեկում:

Երբ սրճարանից դուրս են եկել, Տիգրանը նորից հանդիպել է իր ընկեր Արսենին, ում ինքն էր այնտեղ կանչել:

Այգում Տիգրանն ապտակել է Ալինային, երբ վերջինս հարցրել է, թե իրեն երբ է տուն տանելու:

Պատահական տաքսիով երեքով՝ Տիգրանը, Ալինան, Արսենը, մեկնել են Թաիրով գյուղի ուղղությամբ: Կանգնել են «Օջախ Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց: Իջել են մեքենայից:

Տիգրանն Ալինային զգուշացրել է, որ իրեն նորմալ պահի, հակառակ դեպքում սպառնացել է, թե կմորթի ու կսպանի:

Մտել են հյուրանոց, սենյակ են պատվիրել:

Երեքով գնացել են հյուրանոցի լողավազանի տարածք, հետո՝ սենյակ: Այդ ժամանակ Արսենը հեռացել է:

Սենյակում Տիգրանը ստիպել է, որ Ալինան լոգանք ընդունի, հետո ինքն է հագուստը հանել ու մտել լոգասենյակ:

Ալինան, ըստ դատական ակտի, ցանկացել է պատուհանից դուրս գալ, բայց պատուհանը դրսից ցանցապատ է եղել: Ալինայի փորձերի արդյունքում ցանցի եզրը պատռվել է: Բայց սենյակում նա չի աղմկել, օգնություն չի կանչել...

Քիչ անց Տիգրանը դուրս է եկել լոգասենյակից, պահանջել է, որ Ալինան շորերը հանի: Սպառնացել է, թե այլապես ինքը կպատռի նրա շորերը ու այդպես նրան փողոց կհանի:

Ալինան հանել է շորերը, փաթաթվել է սավանի մեջ:

Տիգրանը սավանը քաշել է նրա վրայից, բռնություն գործադրելով՝ հանել է նրա ներքնաշորերը և Ալինայի կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ՝ նրա մարմնի վրա թողնելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Այնուհետև, հյուրանոցային սենյակում Տիգրանը Ալինայի ձեռքերը բռնել է, վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով՝ «մատներդ կկոտրեմ» արտահայտությամբ, Ալինայից հափշտակել է մեկ զույգ ոսկե ականջօղերը, երկու մատանիները՝ 138 հազար դրամ ընդհանուր արժողությամբ: Ոսկե զարդերը նույն օրը նա գրավ է դրել «Ֆասթ կրեդիտ կապիտալ»-ում՝ 111 հազար 109 դրամով՝ Ալինային պատճառելով զգալի չափի գույքային վնաս:

Տիգրան Ա.-ին մեղադրանք է առաջադրվել բռնաբարության և ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին և 175 հոդվածի 1-ին մասերով: Որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանավորումը:

Տիգրան Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե իրենց հեռախոսազրույցների ժամանակ Ալինան ասել է, թե ամուսնուն չի սիրում, ուզում է մեկնել Հայաստանից, գնալ մոր մոտ: Նա ասել է, թե իրեն շատ է հավանում:

Ալինան է իրեն ասել, որ Երևան է գնալու: Նա ցանկացել է, որ իրենք հա