15 ամյա երեխան, ում դին հայտնաբերեցին քիչ առաջ հայտնի գործարարի որդի է. նոր մանրամասներ

15 ամյա երեխան, ում դին հայտնաբերեցին քիչ առաջ հայտնի գործարարի որդի է. նոր մանրամասներ

Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են երեկվանից որոնվող 15-ամյա Հ․ Ն․-ի դին։ Այս մասին հայտնում են   ՀՀ ԱԻՆ-ից:

 

Հունվարի 31-ին, 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Նշենք, որ 15-ամյա տղան «Բալդինինի»-ի և «Հերմիտաժ»-ի սեփականատիրոջ որդին է։

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։