Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտնեց «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի մեկնարկի մասին։ Քաղաքացիները կորոնավիրուսի բացասական թեստ ունենալու դեպքում հնարավորություն կունենան մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Ծրագիրը առայժմ փորձնական կարգով է մեկնարկում, մինչև մարտի 1-ը։
«Նախափորձարկում անցել է, կարծում ենք ծրագիրը կաշխատի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Առողապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ստեղծվել է հավելված (Путешествую без COVID-19), որի միջոցով քաղաքացին կարող է ընտրել այն լաբորատորին, որտեղ ուզում է կորոնավիրուսի թեստ հանձնել։ Քաղաքացին պետք է մոտենա լաբարատորիա, հանձնի թեստը և դրա արդյունքները QR կոդով ստանա։ Հավելվածում արդեն, բացասական թեստի դեպքում, կանաչում է քաղաքացու ազատ տեղաշարժի պատուհանը։
Թեստը կարելի է հանձնել հավելվածում նշված լաբորատորիաներից որևէ մեկում։
«Քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ հավելվածը իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստը արվել է մինչև 72 ժամվա ընթացքում և կանաչ պատուհանը ունենալու դեպքում միայն կարող են ճամփորդել»,-նշեց Ավանեսյանը։