Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի +15–ի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն' տեղումներ կգրանցվեն հունվարի 29-ին, մինչ այդ և դրանից հետո Հայաստանում ձյուն չի գա։

 

Հունվարի 27-28-ը, 30-31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Հունվարի 29-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանը հունվարի 27-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 8-10, ցերեկը՝ 3-5 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

 

Եղանակի կանխատեսում

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակի' այսօր Լոռիում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +12-ի, իսկ Տավուշում' +14-ի։

Երևանում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -1-ից +1–ի սահմանում, գիշերը կնվազի մինչև -6-ից -8։