Ավտովթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ

Ավտովթար՝ Ծիծեռնակաբերդի խճուղում․ կան տուժածներ

ունվարի 25-ին, ժամը 13։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1968 թ․), «Hyudai Sonata» (վարորդ՝ Լ․ Մ․, ծնված 1988 թ․) և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժած Ա․Ա․-ին դուրս են բերել արգելափակումից և մյուս տուժածի՝ Լ․Մ․-ի հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: