Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Հունվարի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165221 դեպք, որոնցից 153857-ն' առողջացած, 3016-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628405 թեստավորում:

 

Այսպիսով' երեկ կատարվել է 2028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 309 նոր դեպք: Ունենք 357 առողջացած և մահվան 9 դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 741 է: