2 երիտասարդ կանանց հանցանքը. Ինչ են արել Հայաստանում կանայք տղամարդւո հետ

2 երիտասարդ կանանց հանցանքը. Ինչ են արել Հայաստանում կանայք տղամարդւո հետ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու երիտասարդ կանանց կողմից շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 21 եւ 26-ամյա կանայք 2019թ. օգոստոսին ծանոթացել եւ մինչեւ նոյեմբեր բազմիցս հանդիպել են Երեւանի 34-ամյա բնակչի հետ: Այնուհետեւ վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու շուրջ համաձայնության գալով՝  մինչեւ 2019թ. դեկտեմբերի 27-ը, պարբերաբար պահանջել եւ մաս-մաս ստացել են խոշոր չափերի հասնող' ընդհանուր շուրջ 1.000.000 ՀՀ դրամ: 2020թ. հունվարի 10-ին' նույն սպառնալիքով հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: