«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, մնաց Հայաստանի Հանրապետության դեմ Արա Աբրահամյանի միտինգը տեսնենք». Ստյոպա Սաֆարյան

«Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, մնաց Հայաստանի Հանրապետության դեմ Արա Աբրահամյանի միտինգը տեսնենք». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Արա Աբրահամյանն այնքան էլ կաշկանդված չէ քաղաքական հոդվածներ գրելու, քաղաքական հարցեր բարձրացնելու հարցում։ Իսկ նախկինում մտածում ու ըմբռնումով էինք մոտենում, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից պատժվելու վախով պայմանավորված նրանցից ոչ մեկ քաղաքական հայտարարություններ չէր անում, հոդված չէր գրում, չէր համարձակվում ցույցեր կազմակերպել, անգամ՝ ծիրանի իրացման հարցով․․․

 

Եթե ռուսաստանահայության վերնախավն իրականում այդքան ազատ է, ապա անչափ ուրախ ենք, ու ինչո՞ւ 2016թ․ ապրիլյան պատերազմից հետո աշխարհի բոլորն երկրներում ցույցեր կազմակերպվեցին, պահանջներ դրվեց դադարեցնել Ադրբեջանի սպառազինումը, իսկ Ռուսաստանում՝ ոչ․․․ Միգուցե՞ նման մի հոդված գրվեր այդ ժամանակ։ Նույնը՝ 2020թ․ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ՝ ինչո՞ւ աշխարհի բազում երկրներում հայությունը ինքնակազմակերպվեց, իրենց երկրի իշխանություններից պահանջեցին հայամետ դիրքորոշումներ որդեգրել, իսկ Ռուսաստանում՝ ոչ։ Եվրոպական երկրների խորհրդարաններում, Ֆրանսիայի, Իտալիայի գյուղաքաղաքներից մինչև խոչրհրդարան բանաձևեր ընդունվեցին, դատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան, ճանաչեցին Արցախի անկախությունը։ Չլինի՞ Ռուսաստանի պետդումայում էլ են ընդունել տվել չենք իմացել․․․․

 

Եվ ընդհանրապաես, եթե մի բան կա, որին սպասում եմ, դա Արա Աբրահամյանի հեղինակած հոդվածն է "Հայաստանի անվտանգությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո թեմայով"։ Ով՝ ով, բայց մենք հիշում ենք, թե որքան ակտիվ էր պարոն Աբրահամյանը 2012-2013թթ․, ինչպիսի մաքոքային դիվանագիտություն իրականացրեց նա Երևան՝ Սերժ Սարգսյանին, նրա թիմին համոզելու համար, որ Հայաստանի անվտանգությունը ավելի լիարժեք կապահովվի, եթե Հայաստանն անդամակցի ԵԱՏՄ-ին։ Նրա խաթեր համար անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինեցին Հովիկ Աբրահամյանով, անձամբ Սերժ Սարգսյանին ուղեկցեց ասիական հեռու արևելք երիտասարդանալու, իսկ երիտասարդացած Սերժ Սարգսյանն էլ Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանն անդամակցելու է ԵԱՏՄ-ին անվտանգության նկատառումներով․․․․ Անհամբեր սպասում եմ, որ Արա Աբրահմայանը հոդվածում գրի, թե ուր է խոստացված անվտանգությունը․․․․

Ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Արա Աբրահամյանն այնքան էլ կաշկանդված չէ քաղաքական հոդվածներ գրելու, քաղաքական հարցեր...

Posted by Styopa Safaryan on 2021 թ. հունվարի 10, կիրակի