Հայաստանում Ձյուն է տեղալու․ օդի ջերմաստիճանը բարձրանալու է

Հայաստանում Ձյուն է տեղալու․ օդի ջերմաստիճանը բարձրանալու է

Երևան քաղաքում՝

Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 10-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան՝ առանձին շրջաններում,
15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։

Քամին՝ հարավային՝ 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ին աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: