«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե Թովմասյան

«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե Թովմասյան

«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Ալեքի հետ և անդրադարձել արտագաղթի մասին խոսակցություններին:

 

«Բոլորը խոսում են արտագաղթելու մասին: Շատ շատերն են մտածում այդ մասին: Իրականում մեր ընտանիքում նման խոսակցություն նույնիսկ չի եղել: Նման բան մտքովս չի անցել, որքան էլ, որ շատ լավ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները»,- գրել է նա ու հետևորդներից հետաքրքրվել՝  արդյոք շատ ունեն նման ծանոթներ, ովքեր ցանկություն ունեն գնալու կամ հենց իրենք մտածում են այդ մասին:

 

Նշենք, որ Լուսինեն և նրա ընտանիքն ունեն ԱՄՆ քաղաքացիություն: Նա որդին՝ Ակեքը, ևս ԱՄՆ քաղաքացի է, քանի որ այնտեղ է ծնվել: