Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա մի քանի անգամ վիրահատվել է. «Ժողովուրդ»

Արարատ Միրզոյանը դուրս է գրվել հիվանդանոցից. նա մի քանի անգամ վիրահատվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

 

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն դուրս է գրվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Մեր տեղեկություններով՝ չնայած Արարատ Միրզոյանն արդեն տանն է, բայց դեռևս գտնվում է ապաքինման փուլում. դժվար է քայլում։ Բանն այն է, որ Արարատ Միրզոյանը մի քանի անգամ արդեն ձեռքի, քթի ու նաև աչքի շրջանում լուրջ վիրահատության է ենթարկվել, և ապաքինման գործընթացը երկարատև է լինելու:

 

Հիշեցնենք' նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

 

Լուրը լսելուց հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։

 

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Այս գործով արդեն երկու ձերբակալված անձ կա: Առաջիկայում, եթե Միրզոյանն իրեն լավ զգա, խորհրդարան է վերադառնալու իր պարտականությունները կատարելու համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: