Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Նոյեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն' առողջացած, 2121-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965 թեստավորում:

 

Այսպիսով' երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք:

 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 535 է: