«Էս ո՞ւմ էիք մեզ վերադաս նշանակել ու գեներալի կոչում տալիս». Ստյոպա Սաֆարյան

«Էս ո՞ւմ էիք մեզ վերադաս նշանակել ու գեներալի կոչում տալիս». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԱԾ նախկին պետը վարչապետից իբրև թե Իջևանում «արյուն հեղելու» հրաման է ստացել, դրանից հետո շարունակել է աշխատել համակարգում, ու այժմ դա հպարտորեն պատմում է հրապարակում։ Հրաժեշտի տեքստի տակ գրել էր' պատիվ ունեմ...


Էս ինչ աշխարհում մնացինք, էս ում էիք մեզ վերադաս նշանակել ու գեներալի կոչում տալիս...
Իսկ իրականում, տպավորություն է, որ ընդամենը իջևանցիներին է փորձում իջևանցի Փաշինյանի դեմ հանել... Փաստորեն, մեր ԱԱԾ պետերը քաղտեխնոլոգիաներից կարգին գլուխ են հանում, բայց սեփական գործում չեն եղել ու չկան...»:

ԱԱԾ նախկին պետը վարչապետից իբրև թե Իջևանում "արյուն հեղելու" հրաման է ստացել, դրանից հետո շարունակել է աշխատել...

Posted by Styopa Safaryan on 2020 թ. նոյեմբերի 21, շաբաթ