Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիմքով հարուցվել է քրեական գործ

Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիմքով հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ մամուլի ասուլիսին արված հայտարարոթյունների հետ կապված Հատուկ քննչական ծառայություն հարուցվել է քրեական գործ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի մամուլի ասուլիսի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն», - նշեց նա:

Նշենք, որ 2 առաջ՝ նոյեմբերի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Մովսես Հակոբյանն անդրադարձել էր իր հրաժարականի պատճառներին: Այնուհետև որոշ հայտարարություններ էր արել այն մասին, թե ըստ էության որոնք են եղել Արցախի զգալի հատվածը կորցնելու պատճառները և ովքեր են մեղավորները: Ասուլիսը բավականին քննարկվեց, որից հետո մեկը մյուսի հետևից սկսեցին պարզաբանումներ ու բացատրություններ ներկայացնել: Մասնավորապես, ՊՆ-ն տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ Մովսես Հակոբյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և դրանք պարունակում են պետական գաղտնիք:

Սրան հետևեց ՀՀ գլխավոր դատախազության հայտարարությունը, որտեղ ասվում էր՝ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել էր ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադադտավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ: