Կառավարության կողմից հատկացված ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են

Կառավարության կողմից հատկացված ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են

Կառավարության կողմից հատկացված ՈՒԱԶ ամենագնաց մեքենաներն արդեն Շիրակի մարզում են։  Այս մասին տեղեկացավ Շիրակի մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջից։

 

«Մարզին հատկացվել է 3 մեքենա, որոնք տրամադրվել են «Արթիկի բժշկական կենտրոն», «Մարալիկի առողջության կենտրոն» և «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ներին։ Մեքենաները հագեցած են շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և պարագաներով»,- նշված է մարզպետարանի հաղորդագրության մեջ։