Ճշմարտությունը հաղթեց ստին և կեղծ լուրերին. «Արարատ ինկասացիայի» տնօրենի հայտարարությունը

Ճշմարտությունը հաղթեց ստին և կեղծ լուրերին. «Արարատ ինկասացիայի» տնօրենի հայտարարությունը

«Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարումից հետո որոշ շահագրգիռ կողմեր տարատեսակ մանիպուլացիաներով փորձում էին հանրությանը շեղել իրականությունից: Արվում էին կեղծ հայտարարություններ, հորինվում էին ստեր, իրականությունը ներկայացվում էր այլ երանգներով: Անցել է մեկ ամսից ավել և «Հայինկասացիայի» 45 աշխատակիցներ տեղավորվել են աշխատանքի «Արարատ Ինկասացիա» ՓԲԸ-ում, և շարունակում են կատարել իրենց առաքելությունը:

Ստորև ներկայացնում ենք  «Արարատ Ինկասացիայի»  տնօրեն Արմեն Ղազարյանի հայտարարությունը, որը տալիս է բոլոր հարցերի պատասխանները:

Հարգելի հայրենակիցներ.«Հայինկասացիա» ՓԲԸ-ի նախկին 45 աշխատակից այդ ընկերության լուծարումից հետո աշխատանքի է անցել  «ԱՐԱՐԱՏ ԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ-ում, որոշ աշխատակիցներ դիմել և աշխատանքի չեն ընդունվել ինկասատորի աշխատանքի համար ֆիզիկական տվյալների անհամապատասխանության, 55 տարեկանից բարձր տարիք ունենալու, տվյալ տարածաշրջանում բաժին չունենալու կամ տվյալ բաժնում լրացուցիչ հաստիք չունենալու պատճառով: Ընդհանուր առմամբ դիմողների ընդհանուր թվի 40 տոկոսը մեր ընկերությունում ընդունվել են աշխատանքի :

Ինկասացիայի իրականացման համար մեր հաճախորդների գումարները ստանում են լիազորված ինկասատորները, որոնք կրում են զենք, ունեն ԿԲ-ի կողմից ստացած ինկասատորի որակավորում, զրահաբաճկոն, զենք կրելու և օգտագործելու թույլտվություն : Զենք չեն կրում փորձաշրջան անցնող նոր աշխատակիցները՝ մինչև ինկասատորի որակավորում ստանալը : Ընկերության 5 ինկասացիոն բաժինները /Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գորիսում և Եղեգնաձորում/ ապահովված են արժեքների ժամանակավոր պահպանության համար դրամապահոցներով:

«ԱՐԱՐԱՏ ԻՆԿԱՍԱՑԻԱ» ՓԲԸ-ն ինկասացիոն ծառայությունների մատուցման գործունեություն է ծավալում ՀՀ ողջ տարածքում շուրջ 20 տարի և սպասարկում է Հայաստանի բանկային համակարգին, կապի օպերատորների, բազմաթիվ ֆինանսական և առևտրային այլ կազմակերպությունների: Մենք ապահովում ենք մեր հաճախորդների արժեքների անվտանգ տեղափոխությունը :

 

«ԱՐԱՐԱՏ ԻՆԿԱՍԱՑԻԱ»  ՓԲԸ տնօրեն Արմեն Ղազարյան