Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Քանի մահացած և վարակված ունենք այսօր. իրավիճակը Հայաստանում

Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46376 դեպք, որոնցից 42069-ն' առողջացած, 923-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 247839 թեստավորում:

 

Այսպիսով' երեկ կատարվել է 4135 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 257 նոր դեպք: Ունենք 128 առողջացած:

 

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (տղամարդ), 73 (կին) և 65 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։