Կռիվ ու խայտառակ իրավիճակ Երևանում. Ինչպես կինը փախուստի դիմեց ոստիկաններից ու բռնվեց (Տեսանյութ)

Կռիվ ու խայտառակ իրավիճակ Երևանում. Ինչպես կինը փախուստի դիմեց ոստիկաններից ու բռնվեց (Տեսանյութ)

Aravot.am-ը գրում է.

Քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում հրմշտոց, քաշքշոց ու կռիվ էր: Մի քանի ոստիկաններ մի կնոջ էին բռնել՝ դիմակի համար: Վերջինս էլ պնդում էր, թե ինքը դիմակ կրել է: Ոստիկանները թույլ չէին տալիս, որ կինը գնա, ասում էին՝ սպասեք մեքենան գա, կինն էլ դժգոհում էր՝ «ի՞նչ մեքենա, հանցագո՞րծ եմ...ինձ վատ եմ զգում, թողեք գնամ»: Հետո կինը սկսեց գոռգոռալ, լաց լինել: Բանը հասավ նրան, որ խառնվեցին թաղի տղաներ, նրանք հորդորում էին ոստիկաններին կնոջ հետ ինչպես հարկն է խոսել. «Ո՞նց եք խոսում կնոջ հետ, ներվայնացրել եք»: Ոստիկանները կնոջ թեւից բռնած՝ փորձում էին բերման ենթարկել, նա ասում էր՝ «թեւս ջարդած ա»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: