«Շուտով կանոնավոր չվերթներ կսկսվեն դեպի ՀՀ»․ Փաշինյանը՝ սահմանների բացման մասին

«Շուտով կանոնավոր չվերթներ կսկսվեն դեպի ՀՀ»․ Փաշինյանը՝ սահմանների բացման մասին

Շուտով կանոնավոր չվերթներ կսկվեն դեպի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց կառավարության սեպտեմբերի 10-ի հերթական նիստին։

 

«Մենք ըստ էության պլանավորում ենք, որ մի քանի օրվանից արդեն, որքան հասակացա՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտեր է հավաքում, որպեսզի հասկանանք, որ ավիաընկերություններն են, որ պատրաստվում են կանոնավոր ավիաչվերթները դեպի Հայաստան վերականգնեն և ինչքան հասկանում եմ՝ շատ շուտով, սեպտեմբերի մեջ գոնե 1-2 տասնյակ ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր չվերթները դեպի ՀՀ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այժմ օդանավակայանում կառուցվում է նմուշառման շուրջ 20 կետ այն քաղաքացիների համար, ովքեր կցանկանան կորոնավիրուսի նմուշառումը կատարել տեղում։

Մանրամասները՝ տեսանյութում