Զավեշտալի դեպք Հայաստանում

Զավեշտալի դեպք Հայաստանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, զավեշտալի դեպք է տեղի ունեցել մարզերից մեկում: Տեղի ոստիկանության տարածքային բաժին է դիմել Քրիստինե Վ.-ն և հայտնել, որ օգոստոսի 17-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում աշխատող իր ծանոթ Գոհար Վ.-ն, իր աղջկա՝ 20-ամյա Ռ.Ն.-ի՝ վիրահատության եղանակով կրծքերի մեծացման համար բժշկին գումար տալու նպատակով, իրենից վերցրել է խոշոր չափի գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարը կազմել է մոտ 450 հազար դրամ և Քրիստինե Վ-ն ոստիկաններին հայտնել է, որ Գոհար Վ.-ն գումարը բժշկին չի տվել, այլ՝ խաբեությամբ տիրացել է դրան: Տարածքային ոստիկանությունում ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Գոհար Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: