Ինչպիսի եղանակ է լինելու օգոստոս ամսին․ իմացեք և պլանավորեք ձեր հանգիստը

Ինչպիսի եղանակ է լինելու օգոստոս ամսին․ իմացեք և պլանավորեք ձեր հանգիստը

banner770

Հայաստանի տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում' Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում օգոստոսին ջերմաստիճանը փոքր ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից: Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում 15.0...16.70C է, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի նախալեռներում և Սյունիքի հովիտներում' 25...260C է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է 41...43.70C (43.70C – 2011թ. Մեղրի): Միջինը 25-26 օր ցերեկային ջերմաստիճանը լինում է 30 0C-ից բարձր, նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 8...110C-ից ցածր, մինչև ամառվա վերջը պահպանվում է շոգ և չոր եղանակը: Փոքր ինչ ցածր ջերմաստիճան է գրանցվում Տավուշում, Արագածոտնի նախալեռնային շրջաններում (միջինը' 18...210C, առավելագույնը' 37...390C): Հարմարավետ պայմաններ են դիտվում Լոռիում, լեռնային շրջաններում և Սյունիքի նախալեռներում (միջին ջերմաստիճանը' 15...180C), իսկ oգոստոսի երկրորդ տասնօրյակում միջին օրական ջերմաստիճանը իջնում է մինչև 150C, որը նշանակում է ամռան ավարտ և աշնան սկիզբ, այստեղ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 1941թ. իջել է մինչև -2...-30C:

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015, 2017թթ, երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

Օդի հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում'միջինը կազմում է 70-75%, այն բավական ցածր է Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում' 42-43%: Ինչպես և հուլիսին, կարող են դիտվել խորշակներ, որոնց հաճախականությունը ավելանում է' պայմանավորված խոնավության պակասորդի մեծացմամբ և քամու արագության ուժեղացմամբ:

Հանրապետության տարածքում օգոստոսին տեղումների քանակը միջինը կազմում է 34մմ, այսինքն, տարեկան տեղումների 5%: Տեղումները բաշխվում են շատ անհավասարաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում, Տավուշում' 40-60մմ, նվազագույնը' Արարատի, Արմավիրի մարզերում' 6-11մմ:

Տարիների 20%-ի ընթացքում Արարատյան դաշտում և Երևանում տեղումներ չեն դիտվել, բայց եղել են տարիներ, երբ այստեղ դրանց քանակը մի քանի անգամ գերազանցել է նորման: Տեղումներով օրերի թիվը ևս բավականին անհամաչափ է բաշխված, հանրապետության տարածքում' 7-11 օր, Արարատի, Արմավիրի մարզերում, Վայոց Ձորում' 1-4 օր:

Ամպրոպային գործունեությունը հանրապետության հյուսիսային կեսում հաճախակի է՝ միջինը 7-10 օր, առավելագույն' 15-21օր, մնացած շրջաններում որոշակիորեն պակասում է, միջինը 3-4 օր:

Կարկուտ դիտվում է ոչ ամեն տարի, առանձին տարիներ 4-5 օր կարող է դիտվել կարկուտ:

Ինչպես տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+260C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +38...+400C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +14...+160C (դիտված պատմական նվազագույնը' +9...+110C, առավելագույնը' +41...+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման' 8-11մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +15...+170C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+340C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև +7...+90C (դիտված պատմական նվազագույնը' 0...+30C, առավելագույնը' +36...+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման' 30-46մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +32...+340C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+90C (դիտված պատմական նվազագույնը' 0...+30C, առավելագույնը' +35...+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման' 40-60մմ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +34...+380C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +10...+140C (դիտված պատմական նվազագույնը' +5...+80C, առավելագույնը' +38...+400C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման' 30-55մմ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +25...+27աստիճան, լեռնայինշրջաններում' +17...+19աստիճան, որը 1-2աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' նախալեռնային շրջաններում մինչև +15...+18, լեռնային շրջաններում' +7...+10աստիճան, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը նախալեռնային շրջաններում +37...+40, լեռնային շրջաններում' +30...+34աստիճան, (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը նախալեռնային շրջաններում' +6...+11, լեռնային շրջաններում' -1...+3 աստիճան, առավելագույնը՝ նախալեռնային շրջաններում +37...+41, լեռնային շրջաններում' +32...+37 աստիճան)։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում' 13-21մմ, լեռնային շրջաններում'40մմ):

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +25...+260C, նախալեռնային շրջաններում' +17...+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև' +37...+400C, նախալեռնային շրջաններում' +30...+330C, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև' +13...+150C, նախալեռնային շրջաններում' +7...+100C (դիտված պատմական նվազագույնը' հովտային շրջաններում' +10...+120C, նախալեռնային շրջաններում' +2...+40C, առավելագույնը' հովտային շրջաններում +41...+420C, նախալեռնային շրջաններում' +35...+360C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման' հովտային շրջաններում 8-30 մմ, նախալեռնային շրջաններում 15-40 մմ):

Երևան քաղաքում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +25...+260C. որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը ' մինչև +38...+400C, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +14...+160C (դիտված պատմական նվազագույնը' +8...+100C, առավելագույնը' +41...+420C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավել (նորման' 8-10 մմ):