Վերապատրաստումները լինելու են պարտադիր․ պատգամավորը՝ ուսուցիչներին

Վերապատրաստումները լինելու են պարտադիր․ պատգամավորը՝ ուսուցիչներին

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պատասխանել է ուսուցիչներին հուզող որոշ հարցերի' վերապատրաստումների վերաբերյալ։

 

«Հարց․ Ո՞ր մարզերն են անցնելու համընդհանուր ներառման համակարգին այս ուստարի և որո՞նք են դրանք: Լինելո՞ւ են արդյոք վերապատրաստումներ, ինչ կարգով են ընդունվելու ուսուցչի օգնականները և ովքեր կարող են դիմել:

 

Պատասխան․ Այս ուստարի ՀՀ-ում ևս երկու մարզ կանցնի ներառական կրթության համակարգին: Դրանք են Կոտայքի և Գեղարքուրքունիքի մարզերը: Մինչ համընդհանուր ներառման անցնելը այս երկու մարզերում արդեն որոշակի թվով դպրոցներ իրականացնում էին հատուկ կարիքներով երեխաների կրթություն: Սեպտեմբերի 1-ից վերը նշված մարզերի բոլոր դպրոցները կանցնեն ներառական կրթության, իսկ մինչև 2023 թ.-ը ողջ հանրապետությունում կունենանք ամբողջական ներառում:

 

Վերապատրաստումները լինելու են պարտադիր, ցավոք դրանք դեռ կիրականացվեն հեռավար կարգով, հաշվի առնելով երկրում ԱԴ-ն և համավարակի իրողությունը: Դասընթացները կանցկացնեն թե տեղական հասարակական կազմակերպությունները, թե միջազգային կառույցների հայաստանյան մասնաճյուղերը, որոնք ունեն տվյալ ոլորտում մեծ փորձ և հիմնադրվել են հենց այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով ու հիմքով: Ուսուցիչներին վաղուց ծանոթ են այս կազմակերպությունները՝ «Հույսի կամուրջ», World vision- Հայաստան և այլն:

 

Ուսուցչի օգնականները կընդունվեն տվյալ հաստատությունում համապատասխան թվով ներառական համակարգի երեխաների ընդունման պարագայում՝ հայտարարության հիման վրա և պետք է ունենան մանկավարժական համապատասխան որակավորում»,-նշել է նա: